Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

ԱԺ հանձնաժողովների գործառույթներում հնարավոր է` փոփոխություններ լինեն. ՀՀԿ

ԱԺ հանձնաժողովների գործառույթներում հնարավոր է` փոփոխություններ լինեն. ՀՀԿ
23.01.2016 | 10:28

ԱԺ հանձնաժողովների գործառույթներում հնարավոր են փոփոխություններ՝ հունվարի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը` անդրադառնալով էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Վահան Բաբայանի հայտարարությանը, թե հանձնաժողովը գործառույթ չունի` սանկցիաներ կիրառելու համար: «Մի քանի օրից գարնանային նստաշրջանն է սկսվում, որտեղ քննարկվելու են Ընտրական օրենսգիրքն ու ԱԺ կանոնակարգ օրենքը: Բոլորիս լուրջ աշխատանքներ են սպասում: Հանձնաժողովների գործառույթներում նույնպես փոփոխություններ կլինեն, հատկապես մեր ընդդիմադիր գործընկերները նման առաջարկություններով հանդես կգան»,- ասաց Գագիկ Մելիքյանը: Խմբակցության քարտուղարն ակնկալում է, որ խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերն առաջարկություններ կներկայացնենք այս երկու կարևոր օրենքներում փոփոխությունների մասին:

Դիտվել է՝ 1184

Մեկնաբանություններ